1766 դիտում
17:52 09-05-2014
Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
այրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 22-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Ավան վարչական շրջան, ներկա գտնվել տոնական օրվա միջոցառումներին:
Երևանի քաղաքապետը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ու բազմաթիվ ավանցիների հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Այնուհետ Երևանի քաղաքապետը այցելել է Ավանի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել նաև Մեծ Հայրենականում զոհված մարտիկների հիշատակին: Ավանդույթի համաձայն, հուշահամալիրի հարակից տարածքում կամակերպվել էր նաև տոնական միջոցառում, որի ընթացքին բազմաթիվ ավանցիների հետ միասին հետևել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
613 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
880 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին