Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում մեկնարկում է 4-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ։ Առայժմ Արոնյանը 2 միավորով Կարուանայի և Կարլսենի հետ կիսում է 3-5-րդ հորիզոնականները:
Grenke Сhess Сlassic, 4-րդ տուր
Լևոն Արոնյան (Հայաստան) - Հոու Յիֆան (Չինաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային իրավիճակը 3 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Վիտյուգով՝ 2.5-ական միավոր, Կարուանա, Կարլսեն, Արոնյան՝ 2-ական, Անանդ, Նայդիչ, Բլյուբաում՝ 1-ական, Յիֆան, Մեյեր՝ 0.5-ական:
Արոնյան-Յիֆան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.