4219 դիտում
18:25 01-04-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ
Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցի:
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է տոնի առիթով եկեղեցու բակում բացված ծիսական փոքրիկ սեղաններին և տոնի առիթով շնորհավորել ներկաներին: Սուրբ Սարգիս եկեղեցում էլ քաղաքապետը հետևել է մատուցվող Սուրբ պատարագի ընթացքին և մոմ վառել:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Զատկի տոնի առթիվ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոգևոր հովվի Տերունական աղոթքով և օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:
Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Հարկ է նշել, որ չնայած եկեղեցին կիսավեր է, այդուամենայնիվ, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
16:30 27-03-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է ավանցիների հետ
1063 դիտում
14:57 20-04-2014
Քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ
31349 դիտում
10:05 14-06-2017
Ջրհեղեղից հետո Տարոն Մարգարյանը երևանցիների ծաղրի առարկա էր դարձել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1246 դիտում
13:43 05-01-2025
Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1252 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1540 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ