211652_close_icon
views-count2124 դիտում article-date 16:30 27-03-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սուրբ Զատիկը նշել է ավանցիների հետ

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, այնուհետ, մոտեցել է եկեղեցու բակում տոնի առիթով բացված ծիսական սեղանին ու, եկեղեցու հոգևոր հովվի տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը: Սուրբ Աստվածածին եկեղեցի այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Չնայած, որ եկեղեցին խոնարհված է համարվում, այդուամենայնիվ ավանդույթի համաձայն եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր