211652_close_icon
views-count1042 դիտում article-date 14:57 20-04-2014

Քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել: Այնուհետ, Տարոն Մարգարյանը մոտեցել է եկեղեցու բակում տոնի կապակցությամբ բացված ծիսական փոքրիկ սեղաններին ու, եկեղեցու հոգևոր հովվի Տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը: Սուրբ Աստվածածին եկեղեցի այցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Չնայած որ եկեղեցին խոնարհված է համարվում, այդուամենայնիվ, ավանդույթի համաձայն, եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին: Խոնարհված այս եկեղեցում ևս քաղաքապետ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել:

Նմանատիպ նյութեր