3118 դիտում
15:45 31-03-2018
Ավելի քան 300 երիտասարդ կամավորներ մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին
«Մաքուր Երևան» կարգախոսով անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև երիտասարդ կամավորները: Աշխատանքներում ներգրավվել են մասնավորապես երիտասարդական-հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ավելի քան 300 անդամները:
Երիտասարդների հետ շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել էր նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը:
Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ ոգևորությամբ են միացել մայրաքաղաքի մաքրման ու կանաչապատման համաքաղաքային աշխատանքներին՝ այսպիսով իրենց նպաստը բերելով 2800-ամյա Երևանում մաքրության պահպանման գործին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ պարագաներով ու համապատասխան տեխնիկայով:
Նմանատիպ նյութեր
1007 դիտում
13:09 08-11-2014
Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են հարյուրավոր կամավորներ. ֆոտոշարք
995 դիտում
16:46 12-04-2014
Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները. ֆոտոշարք
957 դիտում
17:33 12-04-2014
Երիտասարդական կազմակերպությունները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին. ֆոտոշարք
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»