211652_close_icon
views-count809 դիտում article-date 13:09 08-11-2014

Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են հարյուրավոր կամավորներ. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցները, վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, հարյուրավոր կամավորներ: Վարչական բոլոր շրջաններում առավոտից մեկնարկել և շարունակվում են սանմաքրման աշխատանքները, որի ընթացքում հանրային օգտագործման կանաչապատ տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բակեր, այգիներ ու պուրակներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և պատշաճ տեսքի են բերվում: Ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՊՆ ներկայացուցիչների ուժերով մաքրվում է նաև Ծիծեռնակաբերդի տարածքը: Այս և մյուս տարածքներում կուտակված աղբը հատուկ մեքենաներով տեղափոխվում է աղբավայր: Շաբաթօրյակին անհրաժեշտ բոլոր պարագաները և գործիքները մասնակիցների համար տրամադրել է Երևանի քաղաքապետարանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր