Երիտասարդական կազմակերպությունները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին. ֆոտոշարք
Վաղ առավոտից համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են հազարավոր երիտասարդ կամավորներ՝ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, երիտասարդական-հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռ 2012 թվականին մեկնարկած անտառվերականգնման ծրագրով լուծվել է Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման ցանց ստեղծելու խնդիրը, ինչն էլ հնարավորություն է տալիս պարբերաբար կազմակերպվող ծառատունկերով վերականգնել երբեմնի անտառաշերտը:
Ծիծեռնակաբերդում շրջել և ընթացող աշխատանքներին տեղում հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Քաղաքապետարանի կողմից ապահովվել են մաքրման և ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկան:
Երիտասարդ կամավորները նշել են, որ մեծ հաճույքով են միացել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող տարածքի մաքրման ու ծառատնկման աշխատանքներին: