2232 դիտում
15:13 31-03-2018
Համաքաղաքային շաբաթօրյակին միացավ խորհրդարանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից անմասն չի մնացել ՀՀ Ազգային ժողովը: Վաղ առավոտից աշխատանքներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ովքեր ՀՀ ԱԺ այգու ողջ տարածքում իրականացրել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ հատվածի հնձման աշխատանքներ:
Մաքրման աշխատանքներից հետո խորհրդարանականներն անցել են ծառատունկի: Այգում մասնագետների կողմից նախապես ընտրվել էին հատվածներ, որտեղ վեր կխոյանան դեկորատիվ ծառատեսակներ:
Պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները տնկել են 60-ից ավելի ծառ: Փարթամ ծառերի կողքին ավելացել են հացենիներ, բարդիներ եւ ակացիաներ:
Օրենսդիրները լիահույս են, որ մայրաքաղաքում եւ, առհասարակ, հանրապետությունում նմանօրինակ շաբաթօրյակները կդառնան հաճախակի՝ մեզանում ձեւավորելով մշակույթ: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանի՝ ձեռք են բերվել նաեւ նոր սերմեր ու այգու հողագործական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
14416 դիտում
00:25 16-04-2017
ՀՀԿ Արաբկիր տ/կ երիտասարդական կազմակերպությունը ևս միացավ համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
751 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1033 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան