«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցն իր մեծ թիմով ու մեծագույն սիրով միացավ համապետական ծառատունկ-շաբաթօրյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իր մեծ թիմով և մեծագույն սիրով միացավ մարտի 23-ի համապետական ծառատունկ-շաբաթօրյակին։
Յուրաքանչյուր սուպերմարկետ իր ողջ աշխատակազմով հանձն է առել մաքրել և կանաչապատել իր շրջակայքը, մեր տունը՝ մեր Երևանը։ Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է մաքուր պահել, խնամել և էլ ավելի գեղեցկացնել մեր մայրաքաղաքը։
Մենք սիրում ենք մեր քաղաքը, Երևանը մեր տունն է՝ մաքուր պահենք այն։