slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին
211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին

views-count4711 դիտում article-date 13:54 30-03-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում: Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական հայաստանյան մի շարք ընկերություններ` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է համատեղ միջոցներ ձեռնարկել չինաստանյան շուկայում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի առաջմղման ուղղությամբ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որն ակտիվ գործունեություն է ծավալում այս ոլորտում: Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի և չինական ներդրումների ներհոսքի: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության կազմակերպման յուրաքանչյուր առաջարկ: Դեսպան Թիեն Ըրլոնգն իր հերթին նպատակահարմար է համարել փոխգործակցություն ծավալել հատկապես ջերմոցային տնտեսություններում համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքը կունենա արտասահմանյան շուկայում իրացման իրատեսական հնարավորություններ: Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «China International Import Expo 2018» ցուցահանդեսին և առաջարկել, որպեսզի ագրոպարենային ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել չինական գյուղատնտեսական շուկայի ներկայիս պահանջարկը ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Նմանատիպ նյութեր