2197 դիտում
12:18 30-03-2018
Յուրօրինակ նախաձեռնություն՝ Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբի կողմից
Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման օպերատիվ շտաբը հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնությամբ:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն անօգտագործելի կենցաղային գույք կամ կոշտ թափոններ, կարող են դրանք թողնել շքամուտքերին կից հատվածներում կամ աղբամանների մոտ, որից հետո համապատասխան ծառայությունները տեղում, օրվա ընթացքում կհավաքագրեն դրանք և կտեղափոխեն աղբավայրեր:
Քաղաքացիները կարող են հաղորդել հասցեները, որտեղ թողել են վերոնշյալ անօգտագործելի իրերն ու կոշտ թափոնները՝ զանգահարելով [b]098 544 564[/b] հեռախոսահամարով կամ գրելով Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին:
[b]Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1894 դիտում
22:50 23-04-2019
Երևանի մաքրությամբ կզբաղվի նաև համայնքը. ավագանին ընդունեց աղբահանության և սանմաքրման հիմնարկ ստեղծելու որոշումը
2185 դիտում
13:25 01-12-2014
Երևանում տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը
Այս բաժնից
787 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
796 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
937 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին