Սաուդցի արքայազնը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի խայտառակություն
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալվալիիդ բին Թելալը ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին անվամել է իր կուսակցության և ԱՄՆ-ի խայտառակությունը, հաղորդում է The Times of India-ն:
Հիշեցնենք, որ Թրամփը ահաբեկչությունների ֆոնին կոչ էր արել ամերիկյան իշխանություններին արգելել մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ:
«Դուք ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլև ողջ Ամերիկայի խայտառակությունն եք: Հեռացեք նախագահական մրցարշավից, քանի որ ամեն դեպքում չեք հաղթելու»,-Twitter_ի իր միկրոբոլոգում գրառել է արքայազնը:
Օրեր անց Թրամփը Twitter-ի միջոցով պատասխանել է արքայազնին. «Հիմար արքայազն Ալվալիիդը ցանկանում է վերահկել իր փողերով ամերիկացի քաղաքական գործչներին: Նա չի կարողանալու դա անել, երբ ինձ ընտրեն»:
The Washington Post պարբերականը, հղում անելով հարցման արդյունքներին, նշում է, որ չնայած Թրամփի հայտարարություններին, թե ամերիկացիների 57 տոկոսը աջակցում է իր քաղաքականությանը, նրանց 57 տոկոսը համաձայն չէ մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու Թրամփի կոչին: