Ձերբակալված սաուդցի արքայազնների ազատ արձակման դիմաց իշխանությունները պահանջելու են 100 մլրդ դոլար
Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազնների ազատ արձակման դիմաց պատրաստվում են 100 մլրդ դոլար պահանջել։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ բանակցությունները Էր-Ռիյադի 5 աստղանի Ritz-Carlton հյուրանոցում պահվող արքայազնների հետ կավարտվեն այս ամսվա վերջին։
Նշվում է, որ նրանցից 90-ն արդեն ընդունել են կառավարության պայմանները և ազատ են արձակվել, ևս 5-ը մտածում են այդ ուղղությամբ, իսկ 95-ը հրաժարվում են վճարել և պատրաստ են կանգնել դատարանի առաջ։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի կարգադրությամբ ձերբակալվել է 200 մարդ՝ արքայազններ, նախարարներ ու խոշոր գործարարներ։