Բրիտանացի մրցավարները վերջին 80 տարվա ընթացքում առաջին անգամ չեն վարի աշխարհի առաջնության հանդիպումները
ՖԻՖԱ-ն հրապարակել է այն մրցավարների ցանկը, որոնք սպասարկելու են 2018 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները:
Մրցաշարում աշխատելու համար հրավիրվել են 36 գլխավոր մրցավար և 63 եզրայիններ:
Ցուցակում չի ընդգրկվել ոչ մի մրցավար Անգլիայից, Շոտլանդիայից, Ուելսից և Հյուսիսային Իռլանդիայից: Բրիտանացի մրցավարները աշխարհի առաջնություններում չեն լինի 1938 թվականից առաջին անգամ:
Թեկնածուների թվում է եղել անգլիացի Մարկ Կլատենբուրգը: Սակայն վերջինս 2017-ին դադարել էր սպասարկել պրեմիեր-լիգայի խաղերը և մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ այնտեղ աշխատելու:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան փորձել էր Կլատենբուրգին փոխարինել այլ թեկնածուով, սակայն ՖԻՖԱ-ն մերժել էր այդ առաջարկը: