Հայաստանից արտահանվող ապրանքների 10.7%-ը ԵՏՄ մասնաբաժինն է, իսկ այլ երկրներինը՝ 89.3%
2017-2018թթ. հունվար-փետրվար ամիսների համեմատական արդյունքերը փաստում են, որ զգալի աճ է գրանցվել արտահանման և ներմուծման ցուցանիշներում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մասնավորապես, արտահանումն աճել է 39.9% -ով (230 միլիոնից հասնելով 322 մլն ԱՄՆ դոլարի), իսկ ներմուծումը՝ 51.2%-ով (350 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 530 մլն դոլարի): Ընդ որում՝ ընդհանուր արտահանման մեջ ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 10.7% (հավելաճը` 18.2%), իսկ այլ երկրներինը՝ 89.3% (հավելաճը՝ 43%):
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս ցուցանիշում ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 12.7% (հավելաճը` 18.3%), իսկ այլ երկրներինը՝ 87.3% (հավելաճը՝ 57.6%):
[img]http://st0.shamshyan.com/editor/032924600152232234710982.png[/img]