Հայաստանից ՌԴ արտահանվող ապրանքների համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվելու. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Եվրասիա. էքսպերտ» պարբերականի տվյալներով՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը Պետական դումա է ներկայացրել մի օրինագիծ, որի ընդունման դեպքում լրջորեն կխոչընդոտվեն ԵՏՄ այլ երկրներից ապրանքների ներկրումը Ռուսաստան:
Սա տարածվելու է նաև Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների վրա: Պաշտոնապես դրանով արգելվելու է ԵՏՄ այլ երկրներից ՌԴ վերաարտահանվող այն ապրանքների շրջանառությունը, որոնք ՌԴ-ի հայտարարած պատժամիջոցների ցանկում են, կամ էլ դրանք ԵՏՄ մյուս երկրներ են ներկվել արտոնյալ պայմաններով:
Սակայն գործնականում դա հարված է հասցնելու ամբողջ արտահանմանը: Խնդիրն այն է, որ օրինակ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները կանգնեցվելու են ոչ թե սահմանին, այլ արգելվելու է դրանց մանրածախ վաճառքը: Արդյունքում ռուսական ընկերությունները խուսափելու են մեր ապրանքներից, որովհետև հետագայում խնդիրներ են ունենալու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]