211652_close_icon
views-count7229 դիտում article-date 09:02 29-03-2018

Չարաշահումների նոր բացահայտում Արտեմ Ասատրյանի ղեկավարած ոլորտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում և դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից: Հերթական չարաշահումներն են հայտնաբերվել նախարարության ենթակայության տակ գործող «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակներում հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձևականորեն ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել և նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է և տնօրինվել այլ անձանց կողմից։ Ընդ որում, առաջին անգամը չէ, որ «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարվա հունվարին էլ տեղեկացրել էր, որ այդ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, և իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել: Ու հիմա, փաստորեն, այսքանից հետո նույն ՊՈԱԿ-ում չարաշահումները շարունակվել են»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր