Արտեմ Ասատրյանի և Հովհաննես Սահակյանի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները:
Սա այն բանից հետո, երբ Սահակյանը, ստանձնելով պաշտոնը և ունենալով Սերժ Սարգսյանի «քարտ բլանշը», համակարգը սկսել է մաքրել այն անձանցից, որոնց գործունեության մեջ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել: Մինչդեռ այդ անձինք հովանավորվել ու անարգել գործել են հենց Արտեմ Ասատրյանի թողտվությամբ:
Հ. Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Իմ և Արտեմ Ասատրյանի միջև աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]