4387 դիտում
09:18 31-01-2018
ՎՊ-ն միլիոններ կծախսի կահույք, բազկաթոռ ու աթոռ գնելու համար. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հանրային միջոցների ու սեփականության կառավարման ոլորտում չարաշահումները կանխելու ու դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը որդեգրած ՀՀ վերասհկիչ պալատը 2018 թվականի համար հետաքրքրական ու շռայլ պետական գնումների ցանկ է ներկայացրել:
Վերահսկիչ պալատն այս տարի ի թիվս այլ ապրանքների, պատրաստվում է գնել ջահեր, լվացարաններ, ղեկավարի աթոռներ, բազկաթոռներ, կահույք, օդորակիչներ:
ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել: Ջահերից մեկի արժեքը 150.000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100.000 ՀՀ դրամ:
Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ: Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի: Առաջինի արժեքը 600.000 դրամ է, երկրորդինը՝ 300.000 դրամ: Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1.000.000 ՀՀ դրամ կծախսվի: Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում: 80.000 դրամով կգնեն ևս 6–ը՝ հատկացնելով 480.000 ՀՀ դրամ:
Բացի այդ՝ 26.830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1.261.000 ՀՀ դրամ է հատկացվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5097 դիտում
09:29 02-06-2017
Քաղաքապետարանը 300 հազար դրամով բազկաթոռ է գնել, 292 հազար դրամով՝ առյուծի բրոնզե 4 արձանիկներ․ «Ժողովուրդ»
4432 դիտում
10:37 28-03-2018
Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում. «Փաստ»
1133 դիտում
17:06 18-07-2014
Նոր տրանսֆերների համար «Լիվերպուլ»-ը 100 մլն ֆունտ կծախսի
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան