211652_close_icon
views-count3120 դիտում article-date 21:05 27-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր