5798 դիտում
16:13 24-03-2018
Մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու. Մովսես Հակոբյան. News.am
Հայկական զինված ուժերի տեխնիկական միջոցները թույլ են տալիս կորուստներ չունենալ, սակայն ցավոք նման դեպքեր լինում են։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրում ասել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/442801.html]News.am[/url]-ը։
Դիտարկմանը, թե մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում եւ կա՞ արդյոք մեխանիզմ՝ դեմն առնելու համար, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Տեսականորեն հնարավոր է։ Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ունենալ զրո դեպքեր։ Բայց ցավոք ունենում ենք նման դեպքեր, որոնց հիմնական պատճառները կարգապահությունն է, զինծառայողի կողմից անհատական անվտանգության կանոնները չպահպանելը, հրամանատարների կողմից թերի վերահսկողությունը, մասամբ նաեւ թերի ուսուցումը։ Կարծում եմ, մենք դրան հասնելու ենք։ Տարեցտարի արդյունքները դրական են, բայց ոչ բավարար»։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավաստիացրել է, թե զինված ուժերը պատրաստ են պատերազմի վերսկսմանը։ «Միանշանակ։ Ասեմ, որ հակառակորդը դա հրաշալի հասկանում է։ Եւ պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա եւ որեւէ մեկից չի հարցնելու»,- ասել է նա։
Հակոբյանը նշել է, թե մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու։ «Այն տարածաշրջանը, որտեղ ապրումէ հայ ժողովուրդը, բարդ է, հակասություններով լի։ Եւ մեր պատմությունից հետեւություն ենք արել, որ բոլոր դժբախտությունների պատճառը բանակն չունենալն է»,- նշել է նա։
Հարցին, արդյոք հնարավոր է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆոնին ռազմական գործողությունների վերսկսում, Մովսես Հակոբյանն ասել է. «Որպես զինվորական դա երբեք չեմ բացառում, բայց այս պահին ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ հակառակորդը որեւէ խնդիր չի կարող իրագործի։ Զինվորական տեսանկյունից այսօր բարենպաստ վիճակում ենք»
Խոսելով Հայաստանի զինված արդիականացման 7-ամյա ծրագրի մասին՝ Հակոբյանը նշել է, թե դա բավականին ծավալուն փաստաթուղթ է, որի նպատակը մեկն է՝ երկարաժամկետ պլանավորել եւ ապահովել Հայաստանի եւ Արցախի երաշխավորված անվտանգությունն արտաքին ագրեսիայից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/442801.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2420 դիտում
15:34 04-09-2015
ԶՈՒ-ն ամեն ժամ եւ ամեն օր պատրաստ է մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ․ Մովսես Հակոբյան
5820 դիտում
18:09 21-01-2024
«Հայրենիքն ուժեղ է, եթե ունի ուժեղ զինվոր եւ ուժեղ բանակ». Գառնիկ Հայրապետյան. aravot.am․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1105 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
901 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի
820 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան