ԶՈՒ-ն ամեն ժամ եւ ամեն օր պատրաստ է մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ․ Մովսես Հակոբյան
Հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ հետ շփման գծում լարվածության աստիճանը վերջին 2 տարում աճում է, բայց ԶՈՒ-ն ամեն ժամ եւ ամեն օր պատրաստ է մտնել մեզ պարտադրված ռազմական գործողությունների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով, լարվածությունը սահմանին ոչ միայն պահպանվում է, այլեւ վերջին 2 տարում լարվածության աստիճանն աճում է:
Միաժամանակ ավելացրեց, որ Հայաստանում անցկացվող զորավարժանքները կապ չունեն սահմանին տիրող իրավիճակի սրման հետ։ Դրանք ծրագրվել էին դեռևս 2014թ. նոյեմբերից։ Նպատակն է ստուգել կառույցների համագործակցությունը, տնտեսական հնարավորությունները, ավելին՝ նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են անցկացվում: