45092 դիտում
12:54 01-12-2016
Մինչ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարներն ամպագոռգոռ հայտարարում են ծառատունկերի մասին, մի խումբ երիտասարդներ խոսքից անցել են գործի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 1–ին, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության մի խումբ անդամներ՝ նախաձեռնության ղեկավար Հայկ Բաբայանի գլխավորությամբ, ով մասնագիտությամբ ռեժիսոր է, սկսել են ծառատունկ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիային հարակից տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառատունկին մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև հայ մեծանուն ու տաղանդավոր դերասան Կարպ Խաչվանքյանի հետ բազմաթիվ դերեր կերտած Բորիս Պեպանյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ցավը կայանում է նրանում, որ պետական չինովնիկներից ոչ ոք չկա, մինչդեռ նրանք պետք է շահագրգռված լինեին այս լավ նախաձեռնության համար։ Թողնես՝ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների համապատասխան բաժինների չինովնիկները ամպագոռգոռ հայտարարություններ անեն, որ իրենք արել և անում են ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքում ավելանան կանաչ զանգվածները, մինչդեռ այսօրվա ծառատունկի կազմակերպիչները մինչև ծառատունկը 1 շաբաթ առաջ նաև շաբաթօրյակ էին կազմակերպել։
Հիմնականում տնկվելու են պտղատու ծառեր։ Ծառատունկին նաև մասնակցում են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախաձեռնության ղեկավար Հ. Բաբայանն ասում էր. «Նախաձեռնության նպատակն այն է, որպեսզի պետական պաշտոնյաներն ու հասարակությունը ուշադրությունը հրավիրվի «Հայֆիլմ»-ի վերականգնմանը։ Ես հանդիպել եմ նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ այդ հարցով և դրա հետ կապված գործընթացներ են ընթանում արդեն ու աշխատանքներ են տարվում։ Նախաձեռնության անդամները իրենց հետ գրքեր են բերել, որոնք նվիրելու են «Հայֆիլմ»-ի գրական ֆոնդին։ Սա ազգային արժեք է և պետք է պահպանվի պետական մակարդակով։ Պետք է բոլորի ուշադրությունը հրավիրենք մեր մշակութային հարստության պահպանմանը»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+