211652_close_icon
views-count32781 դիտում article-date 14:39 23-03-2018

Արտակարգ դեպք Էջմիածնում. թալանել են տեղի «Հայփոստ»-ը. թալանողները ստեղծել էին կեղծ հրդեհի ահազանգ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 20-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի Վաղարշապատ-1107 գրասենյակում ձայնաազդանշանային համակարգը միացել է, ինպես նաև միացել է «Ֆայեր» ազդանշանը, ըստ որի՝ ներսում հրդեհ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Էջմիածնի հրշեջ-փրկարարները, ովքեր պարզել են, որ հրդեհի ոչ մի նշան չկա, իսկ պատուհանը բաց է։ Փրկարարները այդ մասին տեղեկացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, քանի որ կասկածել են, որ հնարավոր է՝ ներսում մարդ կա։ Արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները։ Պարզվել է, որ մարտի 19-ի 17։00-ից մինչև մարտի 20-ի 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված գործիքով բացել են մետաղական շրջանակներով պատուհանը և ներս մտել և այնտեղից գողացել մոնիտորներ, պրոցեսորներ և գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր