211652_close_icon
views-count3323 դիտում article-date 22:36 22-03-2018

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում անհրաժեշտ է համատեղ ու սրտացավ աշխատանք․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում ունենք ձեռքբերումներ, բայց առկա են նաև խնդիրներ։ Այս մասին այսօր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համահունչ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի ընդունմանն ու կիրարկմանը նվիրված քննարկման ժամանակ Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում համատեղ ու սրտացավ աշխատանքը։ «Կարևոր է ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովումը։ Դեռ ամբողջությամբ հարմարեցված չեն ճանապարհները, շենքերը։ Հաճախ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ՝ առանց հաշվի առնելու հաշմանդամության բոլոր տեսակները։ Կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքը»,-իր խոսքում նշել է Արման Թաթոյանը։ Պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքները վկայում են, որ հաշմանդամության կարգի սահմանման ոլորտում ևս կան խնդիրներ։ Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։ [b]ՄԻՊ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր