2498 դիտում
16:27 22-03-2018
Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներն ընթացի մեջ են
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից շարունակվում են մարտի 3-ին մեկնարկած ջրահեռացման համակարգի վերակառուցման և հանգույցի թունելային հատվածի վերանորոգման աշխատանքները:
Անձրևների ժամանակ հեղեղումներից խուսափելու նպատակով կառուցվում է շուրջ 500 մ երկարությամբ նոր հեղեղատար կոյուղի, որը բաղկացած է լինելու 500-600 մմ տրամաչափով երկշերտ ծալքավոր խողովակներից: Արդեն մոնտաժվել է հեղեղատարի մեծ մասը՝ ավելի քան 400 մետր, որի լիարժեք թողունակությունն ապահովելու համար նշված տարածքում կառուցվել է նաև 27 նոր անձրևընդունիչ և 16 սպասարկող դիտահոր:
Նշված տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածում նախկինում կուտակվում էին նաև Պարոնյան փողոցից իջնող անձրևաջրերը: Այդ պատճառով ծրագրի շրջանակում Պարոնյան փողոցում նույնպես կառուցվել է 15 նոր անձրևընդունիչ, ինչպես նաև ևս 3-ը՝ Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի հատման հատվածում:
Նախկին հեղեղատար ցանցն էլ չի ապամոնտաժվում, այլ շարունակելու է գործել որպես հարակից կոյուղի:
Շինարարությունը նախատեսված ժամանակահատվածում ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվում են երկհերթ:
Նմանատիպ նյութեր
7127 դիտում
14:46 07-08-2018
Ավարտական փուլում են Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի բարեկարգման աշխատանքները
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին