Եհովայի վկաները Շիրակի մարզի գյուղերում տապալում են Գարդասիլով պատվաստման ծրագիրը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի մի շարք համայնքներում 13 տարեկան աղջիկներին գարդասիլով պատվաստելու ծրագիրը տապալման եզրին է: Ծնողներն այդ մասին լսել չեն ուզում և բոյկոտում են ծրագիրը:
Գյումրի հասած լուրերի համաձայն, գարդասիլը տապալում են Եհովայի վկաները: Հենց նրանք են հակաքարոզ իրականացրել:
Իսկ Փանիկ գյուղում «Աղջիկնե՛ր. ձեզ սպանում են» վերտառությամբ թռուցիկներ են հայտնվել, թեև այստեղ կարողացել են հաղթահարել խնդիրը և այս համայնքում գարդասիլով պատվաստումն իրականացվել է 90 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]