5874 դիտում
16:19 12-05-2018
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:
Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար:
Պետնախարարն իր երախտագիտությունն է հայտնել մարտ ամսին իր այցի ժամանակ ավստրալահայ գաղութի կողմից բարձր մակարդակով ընդունելության արժանանալու համար՝ ընդգծելով, որ չնայած աշխարհագրական առումով հեռավորությանը, ինքն ամենուրեք նկատել է հայրենիքի նկատմամբ ջերմ վերաբերմունք և նվիրվածություն: Ներկաների խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի տնտեսական հնարավորություններն ու վերջին տարիներին գրանցված ցուցանիշները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:
Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության անունից՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանը Ա. Հարությունյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: Նրա խոսքով՝ այցի ընթացքում իրենք շատ են ուրախացել՝ տեսնելով զարգացող Արցախի առաջընթացը և
Նմանատիպ նյութեր
2054 դիտում
22:11 11-05-2019
Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին
2040 դիտում
17:50 27-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
1314 դիտում
15:24 26-05-2021
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
Այս բաժնից
1078 դիտում
22:09 13-11-2024
Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար
979 դիտում
21:38 13-11-2024
Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով
937 դիտում
21:01 13-11-2024
Թուրքիային առաջարկել են դառնալ BRICS-ի ասոցացված անդամ