1987 դիտում
19:32 21-03-2018
«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը:
Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման համար եւ Հայաստանը պատրաստ է առավել խոր ու գործընկերային հարաբերությունների զարգացման իբերիկ երկրների հետ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է այս հարցում Կոլումբիայի իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին եւ ընդգծել, որ հայկական կողմն ակնկալում է Կոլումբիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ զերծ ադրբեջանական ապակառուցողական ազդեցությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը:
Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ երկու երկրների միջեւ մարդկային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ակտիվացումը՝ հաշվի առնելով քաղաքակրթական հարցերում ընդհանուր մոտեցումները: Այս առնչությամբ կողմերն ընդգծել են, որ երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները լավ հիմք են միջպետական կապերի ամրապնդման համար:
Կողմերն անդրադարձել են նաեւ Կոլումբիայում առկա ներքաղաքական զարգացումներին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են