931 դիտում
14:44 23-01-2024
Խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց․ Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA)։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին մասնակցել են 61 երկրի գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։
Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում», - համաժողովի ընթացքում նշել է Վահան Քերոբյանը։
Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ:

Նմանատիպ նյութեր
2008 դիտում
19:32 21-03-2018
«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան
1160 դիտում
13:35 01-09-2021
Մեկնարկած կրթական բարեփոխումներով հասնելու ենք մեր սահմանած նպատակներին. Սուրեն Պապիկյան
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը