31154 դիտում
21:56 18-05-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 36-ամյա վարորդը MAN բեռնատարով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 20:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նվեր Ե.-ն, իր վարած MAN մակնիշի բեռնատարով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նվեր Ե.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Հովհաննես Մանուկյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Թահմազյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
46566 դիտում
18:55 15-12-2024
Արտակարգ դեպք՝ Վանաձորում հայտնի Արջուտի աղբավայրում. տրակտորը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ