3776 դիտում
10:39 07-08-2018
Նախարարն անտեղի համարեց պառակտման ոգի սերմանող հայտարարությունները. «Ասպարեզ»
ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթը գրում է․ «Սփիւռքի նոր նախարարին Լոս Անճելըս այցելութիւնը առիթ պիտի ըլլար փոխադարձ ճանաչման: Այս մեր բարդ, բազմաշերտ համայնքը կարճ ժամանակի մէջ պիտի փորձէր հասկնալ, թէ Հայաստանի նոր իշխանութիւնը՝ Սփիւռքի հետ ընդհանրապէս, եւ Արեւմտեան Միացեալ Նահանգներու հայութեան հետ մասնաւորապէս աշխատանքային ինչ ոճ, ինչ ծրագիրներ եւ ռազմավարական ինչ մօտեցում պիտի որդեգրէ:
Յամենայնդէպս, այս այցելութեան մասին կարելի է քանի մը նշումներ կատարել:
Դժբախտաբար, կազմակերպականօրէն այցելութիւնը սկսաւ որոշ բարդութիւններով, թիւրիմացութիւններով, որոնք արդէն իսկ բացասական նախատրամադրուածութիւն ստեղծեցին համայնքէն ներս, առնուազն որոշ շրջանակներու մօտ: Յետագայ սրբագրութիւնները, կ՛ուզենք հաւատալ, որ մեղմեցին այդ տրամադրուածութիւնը:
Ի վերջոյ նոր նախարարին հետ աշխատելու, եւ ընդհանրապէս Հայաստանի նոր իշխանութեանց զօրավիգ կանգնելու համընդհանուր մթնոլորտը կը թելադրէ, որ տարբեր պատճառներով, որեւէ թերի կարգադրութիւներու համար մեծ խնդիր պէտք չէ սարքել, ընդհակառակը պէտք է ամրապնդել դրական լիցքերը՝ յետագայ աշխատանքներու յաջողութեան իբրեւ գրաւական:
Նախարարը ինք անձամբ ուզեց մաքրել մթնոլորտը, եւ հրապարակային իր ելոյթին ընթացքին հրաշալի լայնախոհութեամբ ու հասունութեամբ նախ յստակացումներ կատարեց ու պարզաբանեց, որ իր այցելութիւնը կազմակերպուած է պետական պաշտօնական մակարդակով ու անտեղի համարեց պառակտման ոգի սերմանող յայտարարութիւնները: Նախարարը նաեւ յստակացուց, որ ինք պատրաստ է աշխատելու համայնքի բոլոր կառոյցներուն եւ շրջանակներուն հետ, առանց խտրութեան ու առանց ենթարկուելու այս կամ այն հատուածի ճնշումներուն կամ նախապայմաններուն»:
[b]Մանրամասն՝ [url=http://asbarez.com/arm/322029/]«Ասպարեզ»[/url] թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7145 դիտում
14:05 23-03-2021
Մովսես Հակոբյանն անհեթեթություն համարեց «ՍՈՒ 30»-ների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. slaq.am
1492 դիտում
20:02 02-08-2019
Արթուր Վանեցյանն անդրադարձավ հակասություններ սերմանող ուժերի մասին վարչապետի հայտարարությանը
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»