211652_close_icon
views-count3786 դիտում article-date 12:00 02-08-2018

«Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է. Արարատ Միրզոյան

Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունների առնչությամբ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումների հետ: Օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է այդ զարգացումների հետ: «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ: Ենթադրում եմ, որ կմասնակցեն նաև տարբեր նախարարներ»,- «[url=https://armenpress.am/arm/news/942512.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Արարատ Միրզոյանը: Լրագրողները նկատեցին, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունները ՀՀԿ անդամներն ահազանգ են համարում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապացուցված է, որ ՀՀԿ-ականների գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ իրողություններից: Լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի: «Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը: Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում: Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվում է: Նա վստահություն հայտնեց, որ ներդրումներ անպայման լինելու են:

Նմանատիպ նյութեր