2828 դիտում
15:13 17-03-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
այաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 17.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայկական ժամանակ» օրաթերթի http://armtimes.com լրատվական կայքում 2018թ. մարտի 13-ին կատարվել է «Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան»վերտառությամբ հրապարակումը, որտեղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբանների պալատը բնորոշել է որպես խուժան և խայտառակ հիմնարկ:
Կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու համար այն հանգամանքը, թե վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» և «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը ուր է հասել» արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, թե՞ ոչ, եթե այո, ապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվության միջոցով փաստաբանների պալատի մասին նման որակումներ տալը (արտահայտություններ կատարելը) նպաստում է արդյո՞ք փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, թե՞՝ ոչ:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը
Նմանատիպ նյութեր
11646 դիտում
23:09 06-06-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
4846 դիտում
22:07 14-03-2018
Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
1589 դիտում
11:45 05-03-2014
Փաստաբան Արշակ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Այս բաժնից
535 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
817 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել