4894 դիտում
22:07 14-03-2018
Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 14.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվամիջոցի՝ «Երբ փաստաբանը քֆրչի է, իսկ քննիչը՝ գողական քֆրչի» վերտառությամբ հրապարակումն այն մասին, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ըստ էության գրել էր հայհոյախառն արտահայտություն։
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ
Նմանատիպ նյութեր
2867 դիտում
15:13 17-03-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
11679 դիտում
23:09 06-06-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Այս բաժնից
1438 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1948 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են