211652_close_icon
views-count1357 դիտում article-date 14:02 13-10-2014

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի նորաբաց այգում

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ամփոփիչ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց այգում: Տոնական օրվա կեսօրին շահագործման հանձնված հանգստի գոտին անգամ ուշ երեկոյան մարդաշատ էր, ինչը մեկ անգամ ևս փաստում էր, որ այն արդեն իսկ համալրել է երևանցիների սիրված հանգստի գոտիների շարքը: Հարկ է նշել, որ բնակիչների առաջարկով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այգու վերակառուցման ծրագիրն ընդգրկվեց Երևանի զարգացման 2014թ. ծրագրում և ընդամենը մի քանի ամսում ամբողջությամբ վերակառուցվեց ու հանձնվեց բնակիչներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր