4186 դիտում
19:46 13-03-2018
Փաստաբան Կարապետ Աղաջանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի(արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել զանգվածային լրատվության միջոցի հրապարակումն այն մասին, որ փաստաբան Կարապետ Աղաջանյանը՝ պատասխանելով մեկ այլ փաստաբանի գրառմանը նշել էր, որ նրա հայտնած տեղեկատվությունն անհիմն, սուտ ինֆորմացիա է և գրել էր հայհոյախառն արտահայտություններ։
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
ՀՀ ՓՊ նախագահի 12.03.2018թ. թիվ 113-Ա/ԿԳ-18053 ո[url=https://mail.google.com/_/scs/mail-static/_/js/k=gmail.main.ru.DbAbXeHDUfE.O/m=pds,pdl,pdit,m_i,pdt,t/am=_p4A7IC8_QABAHbMIYMIaQbC7M885kmAt54gwv9_9gEAAGgA1AWoNxcBFA4AAAAAAAAAAAAAAAAAAACwoNAL/rt=h/d=1/rs=AHGWq9AtyhGNpxdyfU4dUrRbkZPk0kbF9Q]րոշումը[/url]
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
11:45 05-03-2014
Փաստաբան Արշակ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
2825 դիտում
15:13 17-03-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
11646 դիտում
23:09 06-06-2018
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Այս բաժնից
787 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել