2986 դիտում
12:39 09-03-2018
Բորդոյում անցկացվել է մուլտֆիլմերի միջազգային 20-րդ փառատոնը. euronews
Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացվել է 20-րդ Cartoon Movie-ն: Այս իրադարձությունը երբեմն կոչվում է «Մուլտիպլիկացիոն Կանն»: Սակայն Cartoon Movie-ը փառատոն չէ, այլ մուլտֆիլմ արտադրողների և դիստրիբյուտորների մասնագիտական համաժողով: Հիմնական խնդիրը՝ առավել խոստումնալից մուլտֆիլմային նախագծերի համար ֆինանսավորում գտնելն է: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/03/08/bordeaux-cartoon-movie]euronews[/url]-ը:
«Վերջին 20 տարիների ընթացքում դիստրիբյուտորների դերը զգալի փոխվել է: Այսօր նրանք նախագծերի արտադրության գործընթացին ներգրավվում են շատ ավելի վաղ: Այսպիսով, եվրոպական և միջազգային մակարդակով մարքեթինգը սկսվում է ավելի վաղ, քան 20 տարի առաջ», - ասում է փառատոնի տնօրեն Աննիկ Մաեսը:
Cartoon Movie-ի համաժողովներում անցած 2 տասնամյակների ընթացքում ավելի քան 300 ֆիլմեր ստացել են ավելի քան 2 միլիարդ եվրո ընդհանուր գումար: Այդ թվում՝ 16 ֆիլմեր առաջադրվել են «Օսկարի»: Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվում Իսպանիայի մուլտիպլիկատորներին:
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
15:47 01-11-2015
Մոսկվայում մեկնարկել է Մուլտֆիլմերի «Մեծ փառատոնը»
2184 դիտում
15:15 06-02-2021
Բորդոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` երկու անձ
1737 դիտում
00:10 12-02-2014
Հայտնի դերասանների նմանությունը մուլտֆիլմերի հերոսներին. ֆոտոշարք
Այս բաժնից
1024 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
973 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1036 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել