Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով գրավեց «Միլանի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունում է Լոնդոնի «Արսենալին»:
Հանդիպման 15-րդ րոպեին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շրջանցելով մրցակցի պաշտպանին՝ անկասելի հարվածով գրավեց «Միլանի» դարպասը և բացեց խաղի հաշիվը: Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր լոնդոնյան ակումբի կազմում: