Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով գրավեց «Սանդերլենդի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սանդերլենդը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Հանդիպման 2-րդ խաղակեսի հենց առաջին րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր վրա վերցրե խաղը և առաջ շարժվելով` անկասելի հարվածով գրավեց «Սանդերլենդի» դարպասը, հաշիվը դարձնելով 2:0: