211652_close_icon
views-count4553 դիտում article-date 20:54 08-03-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացիներին

Մարտի 8-ին, ժամը 15:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1947 թ. ծնված Կ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 8-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1930 թ. ծնված Լ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մարտի 8-ին, ժամը 04:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 1963 թ. ծնված Վ. Գ.-ը, ում մոտեցրել են անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Մարտի 8-ին, ժամը 03:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քեռու փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1941 թ. ծնված Ն. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր