4391 դիտում
22:36 07-03-2018
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին
Մարտի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին:
Նախարարը կարևորեց երիտասարդ հայրենադարձի ազգանվեր գործունեությունը հայրենիքում, և նշեց. «Ձեր արած գործը ազգի, պետության համար անգնահատելի է: Վստահ եմ, որ Ձեզ նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը, Հայրենիք վերդառնալու, այստեղ ապրելու և աշխատելու Ձեր հաջողված փորձը հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության իրականացրած աշխատանքների, խնդիրների ու նպատակների հետ կապված հարցեր: Անդրադարձան սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենադարձության հնարավոր տարբերակներին, հեռանկարներին:
Լարիսա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման և դրվատանքի խոսքերի համար ու հավելեց. «Հայրիկիս աշխատանքի բերումով երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Բայց ամենաջերմ հիշողություններս ու զգացողություններս Հայաստանի հետ են կապված: Միշտ գիտեի, որ մի օր պիտի վերադառնամ:
Շատ երիտասարդներ են ուզում ներդրում ունենալ Հայաստանի ապագան կերտելու գործում: Պետք է հարթակ ստեղծել նրանց համար: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը այդպիսի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին իրագործելու՝ Հայրենիքին օգտակար լինելու, նրա վաղվա օրը կերտելու իրենց ծրագրերը»:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
22:11 26-04-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է սիրիահայերի «Զանգակներ» երգչախմբի ղեկավար Շահե Քեշիշյանին
933 դիտում
14:57 29-05-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»