ԴԱՀԿ այցելած կանանց Մարտի 8-ի կապակցությամբ դիմավորել են ծաղիկներով ու բարեմաղթանքներով
Այսօր՝ մարտի 7-ին, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային օրը մեկնարկել է ջերմ ու տոնական մթնոլորտում:
Ծառայություն այցելած կանանց սպասվում էր հաճելի անակնկալ:
Վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած կին քաղաքացիներին հարկադիր կատարողները ծաղիկներ էին նվիրում և բարեմաղթանքներ ուղղում Հարկադիր կատարման ծառայության անունից:
Ծառայությունը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում է բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին գալիք տոնի կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն, սեր, վառ ու արևոտ տրամադրություն: