Մարիո Բալոտելի. Դանի Ալվեսը չպետք է նման հիմարություն դուրս տար
«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին քննադատել է ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսին՝ «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորեի մահվան առթիվ աղմկահարույց [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/05/1090679/]արտահայտությունների[/url] համար:
«Այն, ինչ նա ասել է, սխալ է: Նա այդ պահին պետք է իրեն զուսպ պահեր: Պետք էր պարզապես ցավակցություն հայտնել և հիմարություններ դուրս չտալ: Չի կարելի նման բաներ ասել, երբ խոսքը գնում է մահվան մասին:
Աստորին լավ և կիրթ տղա էր, ես նրան հավաքականից էի ճանաչում: Ես կմասնակցեի նրա հուղարկավորությանը, սակայն այդ օրը մարզում ունենք:
Դա տեղի ունեցավ, թեպետ ֆուտբոլիստները պարբերաբար բուժհետազոտություն են անցնում: Նա լավ տեսք ուներ, իսկ մահացավ անկողնում: Հիմա հեշտ է այն երկնքում հայտնվել», ասել է Բալոտելին: