Մարիո Բալոտելի. Կարող եմ 2-3 տարվա ընթացքում ստանալ «Ոսկե Գնդակը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիական «Նիցա» տեղափոխված հարձակվող Մարիո Բալոտելին իր տպավորություններն է հայտնել ակումբում մրցելույթների վերաբերյալ:
«Երբեք չէի վերադառնա «Միլան»: Որոշեցի տեղափոխվել «Նիցա», որպեսզի նորից ժպտամ: Վերջին տարիներին ես ֆուտբոլից հաճույք չէի ստանում, սակայն այժմ ուրախություն եմ զգում:
Ես արդեն կարող էի նվաճած լինել «Ոսկե գնդակը», իսկ եթե լավ մարզվեմ, ապա այն կստանամ 2-3 տարվա ընթացքում», ասել է Բալոտելին:
Նշենք, որ «Նիցայի» կազմում առաջին իսկ խաղում իտալացի հարձակվողը երկու գոլ խփեց «Մարսելին» և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Իսկ «Նիցան» 4 տուրից հետո «Մոնակոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: