slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում գիշերը փորձել են թալանել դատարանի դիմացի գետնանցումում գործող խանութներից մեկը. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում գիշերը փորձել են թալանել դատարանի դիմացի գետնանցումում գործող խանութներից մեկը. կասկածյալը ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count21339 դիտում article-date 19:50 06-03-2018
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված անձը կոտրել է Գյումրի քաղաքի գետնանցումում գործող խանութներից մեկի մուտքի դռան ապակին և փորձել հափշտակել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառներով։ Միացել է խանութի անվտանգության ահազանգման համակարգը և անմիջապես դեպքի վայր են ժամանել ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցները, նրանց պահանջով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել խանութից՝ իր հետ դուրս բերելով գողոնը, ապա անվտանգության աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել է դիմել փախուստի՝ իր հետ տանելով խանութից վերցված իրերը, ինչը կանխվել է: Դեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, կասկածյալը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր