Երևանում Mercedes-ով բախվել են ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանի Range Rover-ին
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝  քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 
Իսակովի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Range Rover մակնիշի 55 ԼN 555 համարանիշի ավտոմեքենային: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: 
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, սակայն վարորդները հրաժարվել են ՃՈ աշխատակիցների ծառայությունից, իսկ Mercedes-ի վարորդն էլ ընդունել է, որ վթարի մեղավորը ինքն է եղել: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը վարել է ճանաչված երգչուհի Սյուզի Մելիքյանը: 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

