211652_close_icon
views-count20429 դիտում article-date 16:39 21-09-2016

Զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Գրետա Մայրիկին

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Մայրիկին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի´ Գրետա մայրիկ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սրբազնագույն տոնի` ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունն արդեն 25 տարեկան է, իսկ անկախությունը ձեռք է բերվել հայ ազգի երկրապահ զավակների արյան եւ մաքառումների գնով, այն Երկրապահի, որի հիմնադիրն ու հավերժ նախագահը Սպարապետ Վազգեն Սարգսյանն է: Երկրապահներս խոնարհվում ենք Ձեր առաջ, Գրետա մայրիկ, որովհետեւ Դուք հայ ազգին Սպարապետ եք պարգեւել, պարգեւել եք այն մնարդուն, ով հայոց նորագույն հաղթամարտի խորհրդանիշը դարձավ, դարձավ մարդ, ով ստեղծեց հայոց բանակը, ով մեծագույն նպաստ բերեց Հայաստանի Հանրապետության կայացման, մեր երկրի սահմանների պաշտպանության, տարածքների ազատագրման գործում: Անկախության օրը հենց Ձեր տոնն է, Գրետա մայրիկ: Հանձին Ձեզ շնորհավորում ենք հերոսներ ծնող հայ հերոս մայրերին: Հենց հայ մայրերն են, որ իրենց փեշի տակ հարյուրամյակներով պահեցին ու իրենց զավակների միջոցով սերունդների փոխանցեցին անկախ ապրելու իղձը, ձգտումը: Խոստանում ենք, որ տեր ենք լինելու անկախությանը, տեր ենք լինելու մեր երկրին, պետությանը: Հենց այդ նպատակով ստեղծել ենք երկրապահական եռասերունդ ընտանիք: Պատանի, երիտասարդ երկրապահների շնորհիվ, ուսուցողական ծրագրերի, հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ իրականացնում ենք մեր, Ձեր, մեր սիրելի Սպարապետի երազանքը, կերտում ենք վաղվա հզոր Հայաստանն ու բարեկեցիկ, պաշտպանված Արցախը»:

Նմանատիպ նյութեր