Փրկարարները վատառողջ բնակիչներին օգնություն են ցուցաբերել
Մարտի 3-ին, ժամը 22:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 19 շենքի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1947 թ. ծնված Հ. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 3-ին, ժամը 17:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1939 թ. ծնված Լ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: